«Մոնիտոր» ստուդիայի խորհրդի նախագահ Նինո Զուրիաշվիլին, նույն լրատվամիջոցի խմբագիր Նանա Բիգանիշվիլին և Լրագրողական ռեսուրս-կենտրոնի տնօրեն Նաթիա Կուպրաշվիլին սպառնալիքներ ստանալուց հետո դիմել են ոստիկանություն, այնուհետև՝ Հատուկ քննչական ծառայություն, որը գործ է հարուցել լրագրողների գործունեությանը միջամտելու փաստի առթիվ։

Նաթիա Կուպրաշվիլիի խոսքով, իրենք ոստիկանություն են դիմել մայիսի 9-ին, և տեսնելով, որ ոստիկանությունը շահագրգռված չէ այս գործի քննությամբ, դիմել են Հատուկ քննչական ծառայություն, ինչպես նաև մեդիաօմբուդսմենին։ Երկուշաբթի օրը՝ մայիսի 13-ին, Հատուկ քննչական ծառայությունը Նաթիա Կուպրաշվիլիին մոտ երկու ժամ հարցաքննելուց հետո գործ է հարուցել։

«Ես պատճառաբանեցի, թե ինչու պետք է հետաքննություն սկսեն։ Ասացի, որ վրացական համարներից են զանգում ու ամեն օր, գտել են ընտանիքիս անդամների համարները, աշխատողներիս, մորս են զանգում, երեխաներիս սպառնում են։ Դրանից հետո նրանք ասացին, որ հետաքննություն կսկսեն։ Նրանք ցուցմունքներ վերցրեցին հենց նույն օրը»,- ասաց Նաթիա Կուպրաշվիլին։

Նա կարծում է, որ հեռախոսազանգերի միջոցով լրագրողների վրա ճնշում գործադրելու գործընթացը չէր կարող իրականացվել առանց պետական մարմինների աջակցության։

«Փաստերը ցույց են տալիս, որ դա չի կարող լինել առանց պետական կառույցների օգնության, սպառնալից զանգերի մասշտաբը, զանգերի ինտենսիվությունը, իմ դեպքում շատ անձնական տվյաներ, այն բաց չէ, նրանք չէին կարող իմանալ, օրինակ՝ քանի երեխա ունի եղբայրս, քանի երեխա ունեմ ես, և ինչպես ենք տանը մայրիկիս դիմում և այլն»,- ասում է Նաթիա Կուպրաշվիլին:

Նաթիա Կուպրաշվիլին կարծում է, որ կարևոր է, որ բոլոր լրագրողները, ովքեր ենթարկվում են ճնշման, հայտարարություն անեն և միավորվեն։

Նա ամեն օր սպառնալից զանգեր է ստանում, բայց չի պատասխանում դրանց։

Նաթիա Կուպրաշվիլին կարծում է, որ երբ շատ թվով մարդիկ սոցիալական ցանցերում բացահայտ խոսում են սպառնալիքների մասին, ՆԳՆ-ն պետք է հետաքննություն սկսեր առանց դիմումի։