Անվտանգության ապահովման սարքավորումներ, իրավական աջակցություն և տեխնոլոգիաներ. վրացական առաջատար անկախ լրատվամիջոցները դրամահավաք են կազմակերպում: Դուք կարող եք հանգանակություն կատարել՝ անցնելով հղումով։

Դրամահավաքն իրականացվում է OC Media-ի կողմից՝ On.ge-ի, SOVA News-ի և Jnews-ի հետ համատեղ: Յուրաքանչյուր ոք կարող է փոխանցել իրեն հարմար ցանկացած գումար որպես հանգանակություն։ Հաշվին արդեն առկա է 2 148 ֆունտ ստերլինգ։

«[…] Վրաստանի կառավարությունը խզում է իր կապերը մեր արևմտյան գործընկերների հետ՝ երկիրը մղելով Ռուսաստանի ուղեծիր և թույլատրելով միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի քմահաճույքները։ […]

Հենց այս ֆոնին է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է ընդունել Ռուսաստանի կողմից ներշնչված օտարերկրյա գործակալների մասին օրենք (որը կոչվում է «ռուսական օրենք»), որը գրաքննելու, դիվայնացնելու և վարկաբեկելու է ԶԼՄ-ները և քաղաքացիական հասարակությունը: […]

Ի պատասխան՝ վրացիներն ամեն օր դուրս են գալիս փողոց՝ բողոքելու օրենքի դեմ, իսկ մեր արևմտյան գործընկերները շարունակում են կոչ անել կառավարությանը հրաժարվել օրինագծից:

Այնուամենայնիվ, երբ մենք լուսաբանում ենք զարգացող իրադարձությունները, որոնք ձևավորելու են մեր երկրի ապագան, մենք՝ զանգվածային լրատվության միջոցներս, ֆինանսական աջակցության խիստ անհրաժեշտություն ունենք մեր կարիքները ֆինանսավորելու համար: Սա ներառում է անվտանգության սարքավորումներ և ծառայություններ (հակագազային դիմակներ, պաշտպանիչ գլխարկներ, առաջին բուժօգնության դեղարկղիկներ, միջատների դեմ միջոցներ), ինչպես նաև կապի և տեխնոլոգիական սարքավորումներ (էլեկտրական մարտկոցներ, լիցքավորող սարքեր) և իրավական աջակցություն:

Մենք տեսանք, թե ինչ եղավ Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի մեր գործընկերների հետ այն բանից հետո, երբ նրանց կառավարությունները ստիպեցին նրանց լքել երկիրը կամ ճնշում գործադրեցին՝ հրաժարվելու իրենց աշխատանքից:

Մենք չենք ուզում նույն ճակատագրին արժանանալ: Խնդրում ենք աջակցել մեզ Վրաստանում ժողովրդավարության և ազատ մամուլի պաշտպանության գործում: Կատարե՛ք Ձեր հանգանակությունն այսօր»,- ասված է ԶԼՄ-ների հաղորդագրությունում։

Եթե որևէ մեկը ցանկանում է նվիրատվություն կատարել, կարող է դա անել այս հղումով:

GoFundMe-ից ստացված ողջ հասույթը կուղղվի Վրաստանի հետևյալ լրատվամիջոցներին.

OC Media (արշավի համակազմակերպիչ)

On.ge (արշավի համակազմակերպիչ)

SOVA News (արշավի համակազմակերպիչ)

Jnews (արշավի համակազմակերպիչ)

Aprilia Media

«Չայ Խանա»

Քվեմո Քարթլի

TOK TV

64

Netgazeti

Batumelebi