Օգոստոսի 16-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 676 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 4 119 մարդ, մահացել է 30 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 484 254, այստեղից ապաքինվել է 425 651 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6 436:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 25 730 փորձարկում, այդ թվում 13 637-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 093-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 10.4% է, վերջին 14 օրվանը՝ 10,47%, վերջին 7 օրվանը՝ 11.09%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 806 681 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 14 784 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 76 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 986 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 3 463 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: