Կորոնավիրոսի դեմ պատվաստումը խրախուսելու նպատակով պետությունը 60 տարեկանից բարձր քաղաքացիներին 200 լարի է տրամադրում: Նշված գումարը կստանան նրանք, ովքեր նոյեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 31-ը կպատվաստվեն: Այսօրվանից սկսվել է գումարի փոխանցման գործընթացը: Ընդհանուր առմամաբ պետբյուջեից հատկացվել է 2 024 200 լարի:
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ 200 լարի հավելումը կտրվի միայն նրանց, ովքեր նոյեմբերի 8-ից դեկտեմբերի 31-ը կպատվաստվեն առաջին դեղաչափով։ 60 և ավելի տարիքի մարդիկ, ովքեր առաջին դեղաչափով պատվաստվել են կամ ամբողջությամբ են պատվաստվել և ստանում են «խթանիչ դոզան», չեն ստանա միանվագ դրամական հավելավճար:
Ինչ վերաբերում է 60-ից 65 տարեկան քաղաքացիներին, ովքեր չեն պատկանում կենսաթոշակային տարիքին, միանվագ հավելավճարը կփոխանցվի նոր բացված հաշվեհամարին՝ «Լիբերթի Բանկի» հետ կնքված պայմանագրի շրջանակներում։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ այն շահառուները, ովքեր մինչև 2021 թվականը չեն կարողանա ստանալ 200 լարի միանվագ օգնություն, գումարը կստանան հաջորդ տարվա սկզբին։