Վրաստան են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտաքին գործերի նախարարներ Բայբա Բրագեն, Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Մարգուս Ցահկնան և Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրը։ Սոցցանցում տեղեկությունը տարածում է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան։
«Մենք Վրաստանում ենք։ Դժվար պահերին կարող ես հույս դնել ընկերներիդ վրա»,- գրում է Ցահկնան ու հրապարակում գործընկերների հետ արված լուսանկար։
Վրաստան ժամանելու մասին գրում է նաև Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:
«Մենք ժամանել ենք Վրաստան, որտեղ ևս մեկ պայքար է ընթանում հանուն ժողովրդավարության, ազատության և եվրոպական ապագայի»,- գրում է Գաբրիելիուս Լանդսբերգիսը։