Մայիսի 14–ի առավոտյան Երևանում վերսկսվել են բողոքի և անհնազանդության ակցիաները։ «Տավուշը` հանուն հայրենիքի» շարժման աջակիցները Հանրապետության հրապարակից երթ են սկսել դեպի ԵՊՀ՝ ճանապարհին կանգ առնելով նաև Մանկավարժական ինստիտուտի մոտ և կոչ անելով ուսանողներին միանալ երթին։

Ցուցարարներն իրազեկման երթ են անցկացնում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Իրավիճակը լարվել Աբովյան փողոցում՝ Հանրապետության հրապարակ տանող հատվածում, որտեղ ոստիկանությունն ուժ է կիրառել և բերման ենթարկել ցույցի մասնակիցներին»։

Ժամը 10-ի դրությամբ ակցիայի 38 մասնակից է բերման ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

Մայիսի 13–ի անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար բերման էր ենթարկվել 171 քաղաքացի։