Հայաստանում սեպտեմբերի 26-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 49 072-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 429-ով:
Մահվան 3 դեպք է գրանցվել, 1-ը՝ կորոնավիրուսից, 2-ն՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ կորոնավիրուս է հաստատվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 948 դեպք կա, այլ պատճառով՝ 295։
Ապաքինվել է ևս 175 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 43 576 է, փաստացի բուժվողներինը՝ 4253։
Մեկ օրում թեստավորվել է 4289 մարդ։ Ընդհանուր առմամբ, 280 366 թեստ է արվել։