Շվեդիայի Մալմյո քաղաքում կայացավ «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի եզրափակիչը, որտեղ Հայաստանի ու Վրաստանի ներկայացուցիչները, որոնք եզրափակիչ էին դուրս եկել, համապատասխանաբար հայտնվեցին 8-րդ և 21-րդ տեղերում։ Ադրբեջանի ներկայացուցիչը եզրափակչում չէր։

Վրաստանի ներկայացնող, երգչուհի Նուցա Բուզալաձեն զբաղեցրեց 21-րդ տեղը՝ հավաքելով 34 միավոր, որից 12 միավոր նրան շնորհեց Ադրբեջանը, 8-ը՝ Հայաստանը, 6-ը՝ Իսրայելը, 5-ը՝ Իտալիան, 2-ը՝ Մալթան և 1-ը՝ Նորվեգիան։

Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը «Եվրատեսիլ 2024» երգի 68-րդ մրցույթի եզրափակիչում զբաղեցրեց 8-րդ տեղը։ Հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության արդյունքներով «Լադանիվա»-ն ստացավ 183 միավոր։

«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում հաղթող ճանաչվեց Շվեյցարիան՝ Նեմոն իր The Code երգով։