Այսօր՝ մայիսի 12-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, հավարտ կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագի կատարվել է հանրապետական մաղթանք՝ ի պաշտպանություն Հայաստանի պետականության և Հայոց Եկեղեցու անսասանության: Սակայ հավարտ պատարագի՝ եկեղեցում անհայտ անձիք փորձել են սադրել և վիրավորել թեմի հոգևորականներին, արդյունքում եկեղեցու բակում ծեծկռտուք է տեղի ունեցել։
Թեմակալ առաջնորդն իր խոսքում անդրադարձ է կատարել մայր հայրենիքում այս օրերին տիրող իրադարձություններին:
«Վերջին շրջանում բոլորս էլ հետևում ենք, թե ինչ է կատարվում մեր Մայր հայրենիքում և օրեր առաջ մենք մեր զորակցությունը հայտնեցինք Բագրատ Սրբազանին, ով այս օրերին առաջնորդում է շարժումը:
Երբ երեխան հիվանդանում է, սկսում է հյուծվել, պարզ է, որ ոչ մի ծնող երեխային այս վիճակում չի թողնում, այսօր մենք տեսնում ենք հյուծվող հայրենիք, իհարկե, մենք չենք ուզում դա տանել քաղաքական դաշտ, այլ ուզում ենք, որ մեր հայրենիքից կտոր-կտոր չբաժանվի, մենք միայն ուզում ենք, որ մեր հայրենիքում լինի սրբություն»,- ներկաներին ուղղված իր խոսքում ասել է Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը:
Վիրահայոց թեմի առաջնորդն իր պատգամն ավարտել է Պահպանիչ աղոթքով:
Սակայն պատարագի ավարտին՝ մի խումբ անհայտ մարդիկ թեմակալ առաջնորդի հանրապետական մաղթանքի ժամանակ փորձել են խոչընդոտել և վիրավորանքներ են հնչեցրել Վիրահայոց թեմի հոգևորականների հասցեին։ Արդյունքում, արդեն եկեղեցու բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է ծեծկռտուքով։ Ականատեսների խոսքով սադրիչներից երկուսը եղել են հոգևորականի հագուստով, սակայն նրանց ինքնությունը պարզ չէ։
Նշենք, որ Վիրահայոց թեմը որևէ պաշտոնական մեկնաբանություն չի արել կատարվածի շուրջ: