Ախալքալաքի Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանում այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Վրաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հասան Խալիլը Վրաստանում ներկայացված 8 երկրների դեսպանների ուղեկցությամբ բացեց «Երեխաների իրավունքների կենտրոնը»:

Վրաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հասան Խալիլը և Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանի ռեկտորը կտրեցին ժապավենը և պաշտոնապես բացեցին «Երեխաների իրավունքների կենտրոնը»։ Կենտրոնը բացվել է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ։ Բացմանը ներկա էին Վրաստանում ներկայացված 8 երկրների՝ Էստոնիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Շվեդիայի, Բուլղարիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպանները։

Նմանատիպ կենտրոններ գործում են նաև Վրաստանի 7 այլ բուհերում։ Կենտրոնը պետք է նպաստի երեխաների իրավունքների պաշտպանությանը: Այն կհամագործակցի դպրոցների հետ՝ վերջիններիս համար երեխաների իրավունքների վերաբերյալ սեմինարներ անցկացնելու նպատակով, որոնցում մասնակցում են նաև ուսուցիչները:

Unicef 1

Մակա Բերիձեն ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց Սամցխե-Ջավախքի համալսարանին ընձեռված հնարավորության համար։ Նա պատմեց համալսարանի գործունեության մասին: Շուրջ 15 մասնագիտական ​​ծրագրերի մասին, որոնց միջոցով համալսարանում անցկացվում է ուսուցումը։ Համալսարանի բոլոր ուսանողների 70%-ն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն են։

Unicef

Posol Estonii

Կենտրոնի բացումը տեղի է ունենում երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված երկօրյա միջազգային գիտաժողովի շրջանակներում, որն անցկացվում է Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանում։ Նմանատիպ կոնֆերանս անցկացվել էր Քութաիսիում՝ 2020 թվականին, հետո երկրորդ կոնֆերանսը տեղի էր ունեցել Բաթումիում։ Իսկ այժմ ընթանում է երրորդը։ Ախալցիխեում կոնֆերանսի թեման պետական ​​լեզվի ուսումնասիրությունն է, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթությունը և երեխաների իրավունքների խթանումը։ Համաժողովից բացի հայտարարվել է երեխաների իրավունքների շաբաթ, որի շրջանակներում երեխաների իրավունքներին վերաբերող բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում։ Այս միջոցառումները կանցկացվեն երիտասարդների շրջանում, դպրոցներում և այլն։

Posli

Posli

Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը և դեսպանները հանդիպումներ են վարում նաև տեղական իշխանությունների և երիտասարդ կամավորների հետ: