Երևանում և ամբողջ հանրապետությունում մեկնարկում են անհնազանդության խաղաղ ակցիաներ։

Նախօրեին Բագրատ Սրբազանն էր հանդես եկել նման կոչով։ Հանրապետության հրապարակում կուտակվել են մեծ թվով ոստիկաններ։

Հիշեցնենք, որ նախօրեին Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանը հայտարարել էր. «Վաղվանից առավոտ ժամը 10-ին բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնելու: Դիմում եմ բոլոր ուսանողությանը, բուհերին, այն գործարարներին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ և մնացած ուսումնական հաստատություններին՝ դասադուլ անելու։