Հայաստանում մարտի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 421 226-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 218-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 14 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից և 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 528 դեպք կա, այլ պատճառով՝ 1 626։
Ապաքինվել է ևս 695 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 405 688 է։ Փաստացի բուժվողների թիվը 5 384 է։
Ընդհանուր առմամբ 2 912 927 թեստ է արվել, մեկ օրում` 3 014: