Գուդաուրի-Կոբի հատվածում մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչությունը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում մաքրման աշխատանքների արդյունքում մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը վերականգնվել է, ձյան պատճառով՝ կցորդներով և կիսակցորդներով տերանսպորտային միջոցների երթևեկությունը դեռևս արգելվում է»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Ճանապարհային վարչությունից հայտնում են, որ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը իրականացվում է առանց կանգառի ռեժիմով և ձնահոսքի թունելներով։