Իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլիի խոսքով՝ մայիսի 10-ին նախատեսված նիստում հանձնաժողովը կքննարկի Եվրամիության առաջարկությունների հետ կապված օրենսդրական նախաձեռնությունները։ Ինչ վերաբերում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, Օխանաշվիլիի խոսքով, երրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա մայիսի 13-ին։
«Ուրբաթ օրը՝ մայիսի 10-ին, մենք շարունակում ենք աշխատել օրենսդրական փոփոխությունների վրա, որոնք բխում են Եվրոպական հանձնաժողովի կողմից մեր երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու համար սահմանված 9 կետերից։ Ուստի հանձնաժողովի նիստում 2-րդ ընթերցմամբ կքննարկվեն միայն օրենսդրական փոփոխությունները, որոնք պատրաստված են ԵՄ 9 կետերի հետ կապված։
Թափանցիկության օրինագիծը կքննարկենք երկուշաբթի՝ մայիսի 13-ին։
Գոնե սուրբ շաբաթվա ընթացքում ձեռնպահ մնացեք ստեր տարածելուց»,- գրել է Օխանաշվիլին ֆեյսբուքյան իր էջում։