Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Կախա Կուճավան դիմել է պատգամավորական մանդատը դադարեցնելու համար։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ընթացակարգային հարցերի կոմիտեում, խորհրդարանի նախկին նախագահի դիմումը ներկայացվել է հանձնաժողով, և նախատեսվում է այն քննարկել մինչև գարնանային նստաշրջանի բացումը։
Կախա Կուճավայի պատգամավորի պաշտոնը գարնանային կդադարեցվի նստաշրջանի առաջին լիագումար նիստում։
Հիշեցնենք, որ Կախա Կուճավան դեկտեմբերին հրաժարական էր տվել խորհրդարանի նախագահի պաշտոնից։ Նա նաեւ հրաժարվում է պատգամավորի մանդատից: Խորհրդարանում Կախա Կուճավային կփոխարինի Գիա Ցագարեիշվիլին՝ «Վրացական երազանքի» նախընտրական ցուցակի հաջորդ համարը։