Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված հասույթի մոտ 90 տոկոսը կուղղվի Ուկրաինայի ռազմական կարիքներին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ նշելով, որ ԵՄ երկրները կոնսենսուս ունեն այդ եկամուտների օգտագործման հարցում։
«Ռուսական սառեցված ակտիվներից ստացված անսպասելի եկամուտն օգտագործելու հարցում Եվրոպայում կոնսենսուս ունենք: Սա զգալի գումար է՝ տարեկան մի քանի միլիարդի հասնող։ Մենք համաձայնության եկանք այդ միջոցների մոտ 90 տոկոսը Ուկրաինայի պաշտպանության նպատակների համար օգտագործելու հարցում, այն այժմ վերջնական տեսքի է բերվում»,- ասել է Շոլցը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը նաև համաձայն է, որ այդ գումարն օգտագործվի ոչ միայն ԵՄ-ից, այլև ամբողջ աշխարհից զենք գնելու համար։