Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր անակնկալ այցով ժամանել է Կիև։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Միացյալ Նահանգները առաջիկայում Ուկրաինային ևս 500 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի, որն իր մեջ կներառի հրետանային միջոցներ, ՀՕՊ ռադարներ և Himars համակարգեր», – այսօր Կիևի կատարած անակնկալ այցի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բյադենը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ Բայդենը կրկին վերահաստատել է Ուկրաինային աջակցելու՝ Վաշինգտոնի պատրաստակամությունը։
«Միացյալ Նահանգները Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոսներ գտնվող պետությունների կոալիցիա է ձևավորել, որպեսզի պաշտպանի Ուկրաինան ռազմական, տնտեսական և մարդասիրական օգնության միջոցով։ Եվ այդ աջակցության ցուցաբերումը շարունակվելու է», – հայտարարել է Բայդենը։