Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Նյու Յորքում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը և վերահաստատել Վրաստանի պատրաստակամությունը` նպաստելու դրան, հաղորդում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ՀՀ տարածքների օկուպացիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին: