Սեպտեմբերի 4-ին Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում անցկացվեց «Մուրջիկանի օրը»:
Այս տոնը գյուղում անցկացվում է արդեն 12 տարի՝ սկսած այն ժամանակվանից, ինչ վերանորոգվեց Մուրջիկանի վանքը: Միջոցառման ժամանակ պարային համարներով ներկայացավ Դիլիսկա գյուղի պարային համույթը:
Միջոցառման կազմակերպչական գործերով զբաղվել է Խաչատուր Ղազարյանը: Նրա խոսքով միջոցառումը կնպաստի հայ-վրացական բարեկամությանը: «Այսօրվա միջոցառումը նվիրված է մեր գյուղին: Մոտ 12 տարի առաջ գյուղի բնակիչ Սարգիս Թոքմաջյանը միտք առաջ քաշեց, որ կարելի է անցկացնել այսպիսի տոն, որն էլ իր հերթին կխորհրդանշի հայ-վրացական բարեկամությունը», – ասաց Խաչատուր Ղազարյանը:
Միջոցառման ավարտից հետո ծնունդով Դիլիսկա գյուղից, այժմ ՌԴ-ում ապրող Փիլոս Մանուկյանի հովանավորությամբ բոլոր հավաքվածները հյուրասիրվեցին:
Արթուր Մոսոյան