Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատականներով՝ 2024 թվականի մարտին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արտադրանքի աճը կազմել է 8,2 %, իսկ առաջին եռամսյակի միջին իրական աճը սահմանվել է 7,8%։
Ըստ Վիճակագրության ծառայության՝ 2024 թվականի մարտին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, աճին զգալի ներդրում են ունեցել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մշակող արդյունաբերությունը, տեղեկատվությունն ու կապը, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեությունը, անշարժ գույքի հետ կապված գործունեությունը: Անկում է նկատվել շինարարության, էներգետիկայի, տրանսպորտի և պահեստավորման ոլորտներում։