Վրաստանի կառավարության 2021-2024 թվականների ծրագրում Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղային նախագիծն անվանվում է, որպես ամենախոշոր տրանսպորտային նախագիծ:
Փաստաթղթում հստակեցվում է, որ ծրագրի ավարտից հետո երկիրը կկարողանա ներգրավել լրացուցիչ բեռնահոսքեր:
«Միջազգային տրանսպորտային համակարգերում ինտեգրումը և տարածաշրջանային համագործակցությունը կշարունակեն խթանել տարանցիկ միջանցքի մրցունակությունը: Նախատեսվում է համագործակցել գործընկեր-երկրների հետ՝ միջանցքի թվային ձևավորման ուղղությամբ: Դրա համար նախատեսված է թվային հարթակ` Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների արդյունավետությունը բարձրացնելու և կայունությունը ապահովելու նպատակով», – ասվում է փաստաթղթում:
Կառավարության ծրագրի համաձայն, Վրաստանում կշարունակվեն բեռնախցիկային փոխադրումների զարգացման ուղղությամբ աշխատանքները՝ երկաթուղային բեռնափոխադրումների մասնաբաժնի ավելացման նպատակով:
Պարզաբանվում է նաև, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի ավարտը զգալիորեն կկրճատի Ասիայի և Եվրոպայի միջև բեռների փոխադրման համար անհրաժեշտ ժամանակը:
Քննարկվում է Բաքու-Նախիջեւան-Թուրքիա երկաթուղին ԲԹԿ-ին ինտեգրելու հնարավորությունը: Նախիջևանի երկաթուղու կառուցման մասին հայտարարությունից հետո որոշ փորձագետներ կարծում էին, որ Վրաստանը կհայտնվի «Մետաքսի ճանապարհի» երկաթուղուց դուրս: Այնուամենայնիվ, լոգիստիկայի բնագավառի որոշ փորձագետներ կարծում են, որ մեր երկիրն ունի շահեկան աշխարհաքաղաքական դիրք, և ցածր է Վրաստանի տարանցիկ գործառույթի մրցակցության և թուլացման հավանականությունը:
Փորձագետները նշում են, որ Վրաստանին որպես կարևոր դերակատար «Մետաքսի ճանապարհի» քարտեզում մնալու համար անհրաժեշտ է համատեղ ձեռնարկություն ստեղծել Կարսի երկաթուղու վրա, ինչպես դա նախատեսված է Ադրբեջանի հետ համաձայնագրով:
Աղբյուրը՝ bizzone.info