Ռոսավիացիան թույլ է տվել ռուսական S7 Airlines (Սիբիր) ավիաընկերությանը թռչել Մոսկվայից Քութայիս: Փոխադրողներին ավիաչվերթներ կատարելու թույլտվության մասին համապատասխան հրամանագիրը հայտնվել էր հոկտեմբերի 15-ին՝ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության կայքում, հաղորդում է sova.news-ը:
Այնուամենայնիվ, ավելի ուշ Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունից հայտարարեցին, որ ավիաընկերությունները ստանում կամ երկարացնում են մուտքը, որպեսզի չվերթները սկսվեն օդային հաղորդակցության բացումից անմիջապես հետո:
Համաձայն հրամանագրի՝ ավիաընկերությանը թույլատրվում է թռիչքներ իրականացնել Մոսկվա-Քութաիսի չվերթներով՝ շաբաթական 7 անգամ հաճախականությամբ: Թեպետ, S7-ի ներկայացուցիչները դեռ տեղեկություններ չունեն պլանավորված չվերթների վերաբերյալ:
S7 Airlines-ը ռուսական ավիաընկերությունն է, որը երկրում զբաղեցնում է երկրորդ տեղը` փոխադրող ուղևորների քանակով: Գլխամասային գրասենյակը գտնվում է Նովոսիբիրսկի շրջանի Օբ քաղաքում՝ «Толмачево» միջազգային օդանավակայանի հարևանությամբ:
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունից պարզաբանել են, թե ինչու է S7 ավիաընկերությանը թույլատրվել թռիչքներ կատարել դեպի Վրաստանի Քութայիս քաղաք, չնայած այն բանին, որ ավիաթռիչքները դեպի այս երկիր փակված են:
Ինչպես «РИА Новости»-ին հայտնել է դաշնային գործակալության ներկայացուցիչը, ավիաընկերությունները ստանում կամ երկարացնում են մուտքը՝ ավիաթռիչքների բացումից անմիջապես հետո չվերթները սկսելու համար, սա նորմալ պրակտիկա է:
«Թույլատրումը դա ընկերության իրավունքն է: Հենց, որ վերացվեն Վրաստան չվերթների սահմանափակումները, «Սիբիր» ավիաընկերությունը կկարողանա օգտվել այդ իրավունքից», – հավելել է գործակալության զրուցակիցը: