Սակրեբուլոյի պատգամավորներն երեկ՝ ապրիլի 26-ին, հաստատեցին մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեի չորրորդ փոփոխությունը։ Փոփոխությունների գումարը կազմում է 363 136 լարի։ Նիստի օրակարգում կար եւս երկու հարց, որոնց նույնպես պատգամավորները հավանություն տվեցին։
Բյուջեի փոփոխություններով միջոցներ հատկացվեցին.
Պատգամավորները հաստատեցին նաև մունիցիպալիտետին պատկանող օբյեկտների ցանկը, որոնք աճուրդի են հանվելու վաճառքի նպատակով։
Օրակարգի երրորդ հարցը վերաբերում էր Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի «Ախալքալաքի հաշվեկշռում գտնվող ամորտիզացված ոչ ֆինանսական ակտիվները դուրս գրելու և գույքի իրացման կարգի մասին» որոշման փոփոխություններին:
Օրակարգային հարցերը պատգամավորներին ներկայացրեցին քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Կարեն Մերգելյանը, Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակազմի տնտեսական զարգացման և ունեցվածքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը և Ախալքալաքի քաղաքապետարանի վարչակա-իրավական հարցերի իրավաբանական ծառայության վարչության պետ Թեյմուրազ Մանվելյանը։