Այսօր Թբիլիսիում տեղի կունենա «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիա։ Ըստ ուսանողների՝ ակցիան կմեկնարկի ապրիլի 23-ին՝ ժամը 19:00-ին։
Երեկ ուսանողները հավաքվել էին ԹՊՀ-ի շենքի դիմաց, որտեղից երթով շարժվել են դեպի խորհրդարան։ Նրանք ակցիա են անցկացրել նաև «Վրացական երազանքի» գրասենյակի հարակից տարածքում, որտեղ նրանց դիմավորել են ոստիկանները, արդյունքում ցուցարարները չեն կարողացել անմիջականորեն մոտենալ գրասենյակին։