Այսօր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համաներում է շնորհել ութ դատապարտյալի:
Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ներված դատապարտյալներից երեքն ամբողջությամբ ազատվել են պատժից, մինչդեռ հինգ դատապարտյալների, այդ թվում՝ մեկ կնոջ, մնացած պատժաչափը կրկնակի կրճատվել է:
Վրաստանի նախագահը համաներման ակտ է հրապարակել այսօր՝ 2021 թվականի մայիսի 6-ին: