Այսօր՝ ապրիլի 22-ին՝ Երկրի օրը, բնապահպանական բաղադրիչի շրջանակում, Ախալքալաքի քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցներն Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղուց դեպի Սամցխե-Ջավախքի պետհամալսարանի Ախալքալաքի մասնաշենք տանող ճանապարհի եզրին տնկեցին 120 սոճի։

caratunk1

Ծառատունկին մասնակցում էին Ախալքալաքի քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ քաղաքապետ Մելքոն Մակարյանի գլխավորությամբ, ինչպես նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի ներկայացուցիչները՝ նախագահ Նաիրի Իրիցյանի գլխավորությամբ։ Ակցիային մասնակցում էր նաև Ախալքալաքից և Նինոծմինդայից մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը։

caratunk2

caratunk4

Մինչ ծառատունկը, ճանապարհի այս հատվածը մաքրել են Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցները։

caratunk3

Միջոցառումը նվիրված էր Երկրի օրվան։

carayunk4