Ապրիլի 9-ին Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Վրաստանի խորհրդարանի շենք «Ազատության երթ» անցկացվեց: Քաղաքացիական ակտիվիստները, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքում են իշխող կուսակցության այսպես կոչված գործակալների օրենքի նախաձեռնման դեմ:
Հանրահավաքի ժամանակ մասնակիցները վանկարգում էին.
«Վրաստանը երբեք Ռուսաստան չի լինի».
«Միասին պաշտպանենք ապրիլի 9-ի հաղթանակը».
«Այո Եվրոպային. ոչ Ռուսական օրենքին»:
Երթի մասնակիցները ծածանում էին Վրաստանի և Եվրամիության դրոշները, երգում հիմները և ցուցադրում նաև իրենց պաստառները:
Ապրիլի 9-ի հավաքը խորհրդանշականորեն ավարտվեց խորհրդարանի դիմաց, ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ։