Ազգային բանկի վիճակագրության համաձայն՝ 2023 թվականին Վրաստանի ՏՏ ոլորտը ստացել է 283 միլիոն դոլար կամ 53 տոկոսով ավելի, քան 2022 թվականին։

ՏՏ ոլորտի եկամուտների աճն առաջին հերթին կապում են միգրացիոն էֆեկտի հետ, որի ընթացքում հազարավոր ռուս, ուկրաինացի և բելառուս մասնագետներ տեղափոխվեցին Վրաստան, ուստի նրանց գործունեությունը ներկայումս համարվում է Վրաստանից մատուցվող ՏՏ ծառայություններ։

Եթե 2021 թվականիի վերջին ՏՏ ոլորտում զբաղված էր 30,6 հազար մարդ, ապա 2022-ին այս ցուցանիշը նախ աճել է մինչև 39 հազար, իսկ 2023-ի չորրորդ եռամսյակի դրությամբ հասել է 47 հազարի։

Նույն կերպ աճել է նաև միջին աշխատավարձը՝ եթե 2021 թվականին այս ոլորտում աշխատավարձը կազմել է 2 հազար լարի, ապա 2022 թվականին այն աճել է մինչև 3,8 հազար լարի, իսկ 2023 թվականի չորրորդ եռամսյակում այն հասել է 4,4 հազար լարիի։

Այնուամենայնիվ, եռամսյակային ցուցանիշները վկայում են աճի տեմպերի դանդաղման մասին, հայտնում է BM.ge-ն։

Բանն այն է, որ ՏՏ ոլորտի եկամուտն ամենամեծն է եղել 2023 թվականի առաջին եռամսյակում և կազմել է 231 մլն դոլար, երկրորդ եռամսյակում նվազել է մինչև 198 մլն դոլար, երրորդ եռամսյակում՝ 178 մլն դոլար և չորրորդում՝ 176 մլն դոլար, ինչը վկայում է միգրացիայի ազդեցության աստիճանական նվազման մասին: