Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ, փոխնախագահ Ջոզեֆ Բորելը սեպտեմբերի 7-8-ը կայցելի Վրաստան, – ասված է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության տարածած տեղեկատվության մեջ։
Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, Բորելի առաջին պաշտոնական այցը երկիր՝ իր ներկայիս լիազորությունների ներքո, թույլ կտա քննարկել Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհի առաջընթացը, ինչպես նաև կարծիքներ փոխանակել ավելի լայն արտաքին քաղաքականության և տարածաշրջանային հարցերի շուրջ։
Այցի շրջանակներում բարձր ներկայացուցչին կընդունի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ ԵՄ բարձր ներկայացուցիչը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Վարչապետի հետ հանդիպումից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս։
Բորելը կհանդիպի նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։
«Եվրամիության փոխնախագահը խորհրդարանում կհանդիպի բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։