Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական՝ 2023 թվականի հունվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի հետ համեմատ, տնտեսական աճը կազմել է 8,4 տոկոս։
Geostat-ի փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի հետ համեմատ, աճի մեջ զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները. շինարարություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, տրանսպորտ և պահեստավորում, առևտուր, տեղեկատվություն և հաղորդակցություն, հյուրանոցներ և ռեստորաններ:
Իսկ նվազման միտում է նկատվել մշակող արդյունաբերության, մասնագիտական, գիտատեխնիկական գործունեության և էներգետիկայի ոլորտներում։