Մարտի 29-ին Ախալքալաքում նշվեց Ավագ ուրբաթը` Քրիստոսի չարչարանքների, խաչելության հիշատակի վեցերորդ օրը։ Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցում, ինչպես և ՀԱԵ բոլոր եկեղեցիներում, այս օրը կատարվում է Թաղման կարգ։

Ուրբաթ օրը կեսօրին կատարվեց Խաչելության կարգը, որի ընթացքում ընթերցվեցին հատվածներ Ավետարանից, իսկ երեկոյան ժամերգության ընթացքում կատարվեց Թաղման կարգ:

Дизайн без названия - 1

Дизайн без названия - 1

Ավագ Ուրբաթը խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց դրախտում: Ուրբաթ օրն Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, մերկացան փառքից, և Տերն պատժելով մարդուն՝ արտաքսեց դրախտից:

Дизайн без названия - 1

Дизайн без названия - 1

Վեցերորդ ժամանակաշրջանում Աստված Ս. Կույսի անարատ արգանդում դարձավ կատարյալ Մարդ՝ հոգով, մտքով ու մարմնով, որպեսզի կատարի տնօրինական գործերը: Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից (Մատթ. 26:47-27:56):

Дизайн без названия - 1

Дизайн без названия - 1

Եվ ինչպես Ադամի կողից ստեղծվեց նրա կինը՝ Եվան, այդպես էլ Տիրոջ կողից եղավ Նրա հարսը՝ Եկեղեցին: Այսօր թեպետ ուրախություն է հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիներն ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն:

Дизайн без названия - 1

Дизайн без названия - 1

Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի: