Ախալքալաքի մունիցիպալիտետի Տուրցխ գյուղում բարերարների աջակցությամբ վերականգնվում է եկեղեցու տանիքը:
Գյուղի կաթոլիկ եկեղեցին կառուցվել է 1895 թ.-ին և չի փակվել նույնիսկ խորհրդային ժամանակներում:
Գյուղի բնակչությունն ըստ 2014 թ. մարդահամարի՝ կազմում է 759 մարդ, այստեղ հիմնականում հայ կաթոլիկներ են ապրում:
Եկեղեցին գյուղացիների համար շատ կարևոր է: Հաճախ հենց եկեղեցին ու հոգևորականներն են օգնում գյուղի բնակիչներին կապ հաստատել հայրենակիցների, այդ թվում` սփյուռքի հետ:
Եկեղեցու տանիքը վերանորոգվում է ծնունդով Տուրցխ գյուղի բարեգործների միջոցներով, որոնք այժմ բնակվում են Ռուսաստանում:
Տուրցխից Գարիկ Կարապետյանը, որն այժմ բնակվում է Ռուսաստանում, կատարել է իր «սուրբ» աշխատանքը՝ դնելով խաչքար «Վանք» աղոթավայրի մոտ գտնվող լեռան վրա:
Ջավախքի երկու կաթոլիկ հոգևորականներից մեկը բնակվում է Տուրցխ գյուղում: Իսկ մյուսն ապրում է Հեշտիայում: Նրանք իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում իրենց գյուղերում, և հենց դա էլ բացատրում է, թե ինչու են տեղի բնակչության շրջանում այդ գյուղերի բնակիչները համարվում ավելի հավատացյալ և քաջատեղյակ են կաթոլիկ եկեղեցու կանոնների (կանոնական գրքեր) մասին:
Բրատիսլավ Իգիթխանյան