«Մթավարի» հեռուստակայանի տեղեկության համաձայն՝ Բակուրիանիում ձնահյուսի հետևանքով կորած տղամարդու դին է հայտնաբերվել։

Նա մինչև 50 տարեկան տեղացի բնակիչ է, ով 6 հանգստացողների հետ ձնագնացներով եղել է Օշորա-Օտա հատվածում, երբ ձնահյուսը իջել է բերելով ձյան մեծ զանգված։

Դիակը դուրս բերել դեռևս հնարավոր չէ։ Տեղում աշխատում է փրկարար ծառայությունը, սպասում են ուղղաթիռին։

Ինչ վերաբերում է հանգստացողներին, ապա նրանց կյանքին վտանգ չի սպառնում։