«Inn Group»-ի գործադիր տնօրեն Էրեկլե Կոկաիայի խոսքով, Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրում ամրագրումների մեծ մասը կատարվում է օտարերկրացիների կողմից, մինչդեռ Բակուրիանիում գերակշռում են ներքին զբոսաշրջիկները:
«Ձմեռային հանգստավայրերի պահանջարկը բավականին մեծ է, և հուսով ենք, որ ձմեռային զբոսաշրջային սեզոնը հաջող կանցնի։ Պահանջարկ կա և՛ Բակուրիանիի, և՛ Գուդաուրիի ուղղությամբ։ Օտարերկրյա զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են Գուդաուրին։ Ամրագրումների մեծ մասը Իսրայելից է, Թաիլանդից, Լիտվայից և այլն։ Ինչ վերաբերում է Բակուրիանիին, ապա այստեղ հանգստանում են հիմնականում տեղացի զբոսաշրջիկները։ Սակայն Ադրբեջանից ու Ղազախստանից արդեն ամրագրումներ են կատարվել»,- հայտնում է նա։
Նրա խոսքով, ձմեռային հանգստավայրերի համար նոյեմբերը և դեկտեմբերի առաջին կեսը դեռ համարվում են «թույլ» սեզոն, ուստի ամրագրումների թիվն ավելանում է դեկտեմբերի երկրորդ կեսից և շարունակվում մինչև մարտի սկիզբ։
«Հյուրանոցային համարների զբաղվածությունը ցածր է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին և սովորաբար ավելանում է դեկտեմբերից: Նոյեմբերին համարների 40-50%-ը լցվում է, սակայն դեկտեմբերի վերջին, հունվարին, փետրվարին, մարտի սկզբին հաճախորդները շատ ավելի շատ կլինեն։ Ակնկալում ենք 70-80% զբաղվածություն»,- ասել է Inn Group-ի գործադիր տնօրենը: