Crocus City Hall համերգասրահում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 137-ի։ Այդ մասին ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալությանը հայտնել են ՌՍ քննչական կոմիտեից:

«Մահացածների մարմինների նույնականացումը շարունակվում է։ Այս պահին ահաբեկչության վայրում հայտնաբերվել է 137 մարդու դի, երեքը երեխաներ են։ Հանցագործության վայրի զննությունը շարունակվում է։ Ցայսօր նունականացվել է 62 մարմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քննչական կոմիտեն նշել է, որ տուժողների հետ իրականացվում են քննչական գործողություններ։

Սկսվել է ահաբեկչության օրը համալիր այցելած մարդկանց անձնական իրերի, փաստաթղթերի և մեքենաների վերադարձի գործընթացը: Այսօր Ռուսաստանի Դաշնությունում սգո օր է: