Փետրվարին բեռնատարների տարանցումից Վրաստանի եկամուտը կազմել է գրեթե 14 մլն լարի, – հայտնում է bm.ge-ն։
Անցած ամիս Վրաստանի տարածքով անցել է գրեթե 40 հազար բեռնատար։ 2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 34,2 հազար։
Հունվար-փետրվարին վրացական միջանցքի օգտագործման համար բյուջե է մուտքագրվել մոտ 27,2 մլն լարի։ 2023 թվականի առաջին երկու ամսում այս ցուցանիշը կազմել է 24 մլն լարի։
2023 թվականի հունիսի 20-ից բեռնատարների տարանցումից օգտվելու արժեքը աճել է 75%-ով՝ 200-ից հասնելով 350 լարիի։
2023 թվականին վրացական միջանցքով անցել է շուրջ 520 հազար բեռնատար, իսկ եկամուտները կազմել են մոտ 182 միլիոն լարի։ Այս ցուցանիշը 42%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ և ռեկորդային է երկրի համար։