նորություններ • 1 Հոկտեմբերի, 2026 • Վրաստանի 2027 թվականի բյուջեի նախագծով ավելանում է նախարարությունների ֆինանսավորումը

2027 թվականի պետական ​​բյուջեի նախագծի նախնական տարբերակի համաձայն՝ պետական ​​բյուջեի հատկացումների ծավալը կազմում է 32,071.5 միլիոն լարի, որը 1,190.1 միլիոն լարիով ավելի է, քան 2026 թվականի հաստատված բյուջեն։

Միաժամանակ, ըստ փաստաթղթի 2027 թվականին ավելանում է մի շարք նախարարությունների ֆինանսավորումը: Մասնավորապես, ընթացիկ տարվա ծրագրի համեմատ, Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվող միջոցները ավելացել են 811,2 միլիոն լարիով՝ հասնելով 10,479,8 միլիոն լարիի:

2027 թվականի պետական ​​բյուջեի նախագծի համաձայն՝ Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության ֆինանսավորումը կավելանա 225.8 միլիոն լարիով և կկազմի 2,928.0 միլիոն լարի։

Փաստաթղթի համաձայն՝ Մշակույթի նախարարության ֆինանսավորումը սահմանվել է 370.0 միլիոն լարի, մինչդեռ Սպորտի նախարարության ֆինանսավորումը հատկացվել է 382 միլիոն լարի։

Ինչ վերաբերում Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանը, ապա այս կառույցին հատկացվել է 3,296.9 միլիոն լարի: Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության ֆինանսավորումը կկազմի 1,015 միլիոն լարի, իսկ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանը՝ 1,457 միլիոն լարի:

Հաջորդ տարվա բյուջեի նախագծի համաձայն՝ Վրաստանի ֆինանսների նախարարության ֆինանսավորումը կկազմի 145.0 միլիոն լարի: Արդարադատության նախարարությանը հատկացվել է 490.4 միլիոն լարի, Արտաքին գործերի նախարարությանը՝ 232.8 միլիոն լարի, իսկ Պաշտպանության նախարարությանը՝ 1,965.0 միլիոն լարի:

Ներքին գործերի նախարարության ֆինանսավորման համար հատկացվել է 1,680.0 միլիոն լարի, որը ներառում է նաև ոստիկանների աշխատավարձերի բարձրացում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝