նորություններ • 1 Հոկտեմբերի, 2026 • Պետական հատվածի աշխատակիցների աշխատավարձերը կրկին կբարձրանան

2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի համաձայն՝ հաջորդ տարվանից հանրային հատվածում բազային պաշտոնային դրույքաչափը կբարձրանա և կկազմի 1735 լարի։

Արդյունքում պետական հատվածում զբաղված անձանց աշխատավարձերը կավելանան մինչև 8,4%-ով, իսկ աշխատավարձերի ֆոնդը կաճի 395 մլն լարիով։

Պաշտոնային դրույքաչափի բարձրացումն ինքնաբերաբար կհանգեցնի նաև պետական-քաղաքական պաշտոնատար անձանց աշխատավարձերի ավելացմանը, քանի որ դրանց չափը կապված է պետական ծառայության բազային պաշտոնային դրույքաչափի հետ և սահմանվում է օրենքով նախատեսված գործակցի կիրառմամբ։

Արդյունքում 2027 թվականին Վրաստանի նախագահի աշխատավարձը կկազմի ամսական 17 350 լարի՝ սահմանված բազային դրույքաչափը բազմապատկած 10 գործակցով, կամ տարեկան 208 200 լարի։

Նույն բանաձևով վարչապետի և խորհրդարանի նախագահի աշխատավարձը նույնպես կկազմի ամսական 17 350 լարի կամ տարեկան 208 200 լարի։

Ինչ վերաբերում է նախարարների աշխատավարձերին, այստեղ կիրառվում է այլ գործակից՝ 8,5, և արդյունքում նախարարների աշխատավարձը կկազմի ամսական 14 747,5 լարի կամ տարեկան 176 970 լարի։

Նույն բանաձևի և բյուջեի նախագծի նախնական տարբերակի համաձայն՝ խորհրդարանի պատգամավորի աշխատավարձը կկազմի ամսական 13 880 լարի կամ տարեկան 166 560 լարի։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝