GIP (Վրացական քաղաքականության ինստիտուտ) ոչ կառավարական կազմակերպության «Երիտասարդներին ինքնակառավարման մեջ ներգրավելու և ծառայությունները գնահատելու մեխանիզմները» նախագծի համաձայն՝ երկրորդ օրն է, ինչ Ախալքալաքում վերապատրաստվում են Ախալքալաքից, Ախալցիխեից, Բորժոմիից երիտասարդ դպրոցականներն ու ուսանողները։
Առաջին օրը դասընթացի թեման տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավվածությունն էր որոշումների կայացման և փոփոխությունների կառավարման գործընթացում, այս մասին ծրագրի մասնակիցներին ասաց տեղական զարգացման և հմտությունների զարգացման գծով խորհրդատու Լիզա Սոփրոմաձեն։ Երկրորդ օրը մասնակիցները սովորեցին, ինչպես փորձարկել և գնահատել քաղաքային ծառայությունները գործնականում: Դա սովորեցրել է Թբիլիսիից ժամանած մարզիչ Դավիթ Ձիձիշվիլին, ով իրավունքի և քաղաքագիտության հետազոտող է։ Ծրագիրն իրականացվում է Սամցխե-Ջավախքում, Շիդա Քարթլիում, Աջարիայում:
Ծրագրի մենեջեր Սալոմե Կանդելակիի խոսքով, մասնակիցները հետաքրքրություն են ցուցաբերել որոշումների կայացման գործընթացի նկատմամբ, սա Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Բաց կառավարման ծրագրի» մի մասն է։
«Նախագծին մասնակցում են տարբեր մարդիկ տարբեր գյուղերից, քաղաքներից, որոշ մասնակիցներ Բորժոմիից, Ախալցիխեից, Ախալքալաքից, մենք փորձում ենք ինչ-որ կերպ բարձրացնել երիտասարդների գիտելիքները որոշումների կայացման գործընթացին մասնակցելու, տեղական ինքնակառավարման մասին, որպեսզի նրանք իմանան, թե ինչպես պետք է լինեն ներառված, որտեղ նրանք կկարողանան բարելավել հանրային ծառայություններում հետադարձ կապի մեխանիզմները», – ասում է GIP ծրագրի ղեկավար/քաղաքական վերլուծաբան Սալոմե Կանդելակին:
Հարկ է նշել, որ դասընթացներին ներկա էին Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեուբլոի ներկայացուցիչներ։
Ծրագրի արդյունքում կընտրվեն 2 ակտիվ մասնակիցներ՝ տեղական ինքնակառավարման մարմիններում և տեղական ԶԼՄ-ներում ամսական վճարովի ստաժավորում անցնելու համար։