Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներում ինտենսիվորեն իրականացվում են ախտահանման աշխատանքներ: Մունիցիպալիտետի դպրոցների 75% -ն արդեն ախտահանված է, մնացածում՝ գործընթացը շարունակվում է և կավարտվի վաղը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներում ախտահանման աշխատանքները սկսվել են մարտի 11-ին: Ըստ Ախալքալաքի կրթական ռեսուրս-կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանի, դպրոցներում ախտահանումը, ամենայն հավանականությամբ, կավարտվի վաղը:

«Մեծ մասն արդեն ավարտված է, մնացած դպրոցներում՝ ընթացքի մեջ է: Ես ամեն րոպե լուսանկարներ եմ ստանում: Վաղը բոլորը կավարտեն: Ընկերությունները տարբեր են և ամեն ինչ անում են այնպես, ինչպես հարկն է», – ասաց Թերեզա Չիվչյանը:

Քաղաքային դպրոցներն արդեն ախտահանումն ավարտել են, գյուղական դպրոցները գտնվում են ախտահանման գործընթացում: Ըստ Թերեզա Չիվչյանի, ախտահանման համար դպրոցները միջին հաշվով վճարում են 150 լարի:

Ախտահանումից հետո ընկերությունները հրահանգում են դպրոցների աշխատողներին, թե ինչպես և ինչ անել ախտահանումից հետո:

Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 65 հանրային դպրոց: Դպրոցական արձակուրդներն երկարաձգվել են մինչև ապրիլի 1-ը: