Այս տարի Վրաստանում տեղի կունենան երկրի օրենսդիր մարմնի ընտրություններ։ Երկրի նոր խորհրդարանում մեծամասնական պատգամավորներ չեն լինի, բոլորը կընտրվեն կուսակցական ընտրացուցակներով։ Մեծամասնական ընտրակարգն ապահովում էր ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը։ Ինչպիսի՞ն կլինի ապագա խորհրդարանը և կուսակցական ընտրացուցակներում տեղ կգտնվի՞ ազգային փոքրամասնությունների համար, և թե ինչպե՞ս են քվեարկելու ազգային փոքրամասնությունները գալիք ընտրություններում, այս և շատ ավելիի մասին Jnews-ը զրուցել է Առնոլդ Ստեփանյանի հետ «Համաքաղաքացիական շարժում – Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի ղեկավարի հետ, որն ակտիվորեն զբաղվում է Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների տարբեր հարցերով և խնդիրներով:

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում ազգային փոքրամասնություններին գալիք ընտրություններում։

– Փոփոխություններ կան ամբողջ երկրի համար. դրանք էլեկտրոնային ընտրություններն են, նոր համակարգը, բայց ուզում եմ նշել, որ շատ մունիցիպալիտետներում, շրջաններում, որտեղ ապրում են էթնիկ փոքրամասնությունները, նոր տեխնոլոգիաները կներդրվեն ոչ թե ընտրատեղամասերի 90%-ում, ինչպես մնացած Վրաստանը ընտրատեղամասերում, այլ միջին հաշվով ընտրատարածքների մոտավոր 50%-ում։ Սա, մասնավորապես, մեր հանձնարարականն էր նաև, որ այն պետք է ներդրվի ոչ ամենուր ու միանգամից։ Եթե ընտրողների թիվը մեծ է, ապա անցնում են նոր համակարգին, եթե փոքր է (եթե չեմ սխալվում՝ 300-ից քիչ), ապա մնում են հին համակարգում։ Այստեղ ևս մեր հանձնարարականն էր, որ ամեն ինչ միանգամից չանել, քանի որ մենք, օրինակ, Կախեթիում դիտորդություն ենք արել միջանկյալ ընտրությունների ժամանակ և տեսել ենք, որ բազմաթիվ տեխնիկական խնդիրներ կամ, որոնք առաջանում և այլ կերպ են մեկնաբանվում։ Փորձի համար ասում էին, որ լավ կլինի ոչ միանգամից և ամեն տեղ չլինի։ Այսինքն՝ նորմալ է, եթե հիմա 50 տոկոս լինի, մարդիկ կտեսնեն, թե դա ինչ է, մարդիկ կհասկանան այս համակարգը, և մեկ տարուց արդեն կարելի է մասնաբաժինը ավելացնել։

Այս տարվա ընտրություններից հետո խորհրդարանում մեծամասնական պատգամավորներ չեն լինի։ Հայաբնակ Ջավախքի երկու ներկայիս պատգամավորներից մեկն անցել է ըստ ցուցակների, երկրորդը՝ մեծամասնական պատգամավոր է։ Ինչպե՞ս են ազգային փոքրամասնությունները ներկայացված լինելու երկրի խորհրդարանում ընտրություններից հետո

– Կարծում եմ, որ հիմնական կուսակցություններն ընտրացուցակներում կընդգրկեն շրջանների ներկայացուցիչներին, քանի որ, էլեմենտար, նրանք պետք է ձայներ հավաքեն։ Եթե մարդիկ չտեսնեն իրենց շրջանները ներկայացնող դեմքերի, ապա, ամենայն հավանականությամբ, չեն քվեարկի։ Այսինքն՝ տրամաբանական է, որ գոնե խոշոր կուսակցությունները՝ գլխավոր կուսակցությունները, անցողիկ տեղերում ընդգրկեն շրջանների ներկայացուցիչների։ Բայց սա մի գործընթաց է, որին բնականաբար պետական սեկտորը չի կարող միջամտել, սա յուրաքանչյուր կուսակցության կողմից անհատապես ընդունվող որոշում է։

Հնարավո՞ր է, որ երկրի խորհրդարանում պարզապես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ չլինեն։

– Սա յուրաքանչյուր կուսակցության առանձին որոշումն է։ Սա պետության կամ համակարգի որոշում չէ։ Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ համակարգը շտկման կարիք ունի։ Եվ մենք հիմա պնդում ենք, որ լինեն ֆինանսական խթաններ։ Ֆինանսական խթանումը կուսակցությունների համար, որոնք իրենց ցուցակներում կներառեն փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ինչ վերաբերում է գենդերային հարցին, այսինքն՝ որքան մեծ է կանանց թիվը, այնքան ավելի շատ գումարներ են ստանում կուսակցությունները բյուջեից։ Մոտավորապես նույն համակարգը ցանկանում ենք կիրառել ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Բայց սա, այնումաենայնիվ, պարտադրի չէ: Կուսակցությունները կարող են ընդգրկել, կարող են՝ ոչ։ Եթե ուզում է գումար ստանալ, կստանա, իսկ եթե չի ուզում գումար ստանալ՝ չի ստանա։ Կարծում եմ, որ քիչ կուսակցություններ կան, որոնք չեն ցանկանում դա ստանալ։ Կարծում եմ, որ դա բացարձակապես անհավանական է: Ես կարող եմ միայն կանխատեսումներ անել, քանի որ նորից, կրկնում եմ, ամեն ինչ կախված կլինի կուսակցության որոշումից։ Իմ կանխատեսումներով կան կուսակցություններ, որոնք հասկանում են, որ եթե չընդգրկեն, համապատասխան թվով ձայներ չեն ստանա։ Ես նվազագույնը կանխատեսում եմ, որ 3-4 կուսակցություններ իրենց կուսակցական ընտրացուցակների անցանելի տեղերում կընդգրկեն ազգային փոքրամասնություններին, առնվազն 2-ը պետք է որ հաստատ ընդգրկեն։