Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խոսել է Կառավարության աշխատակազմում մի քանի կադրային փոփոխությունների մասին։
Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Լևան Ժորժոլիանին, ով Թբիլիսիի սակրեբուլոյի պատգամավոր էր և իրավական հանձնաժողովի նախագահ։
Նիկոլոզ Տղեմալաձեն նշանակվել է Կառավարության աշխատակազմի շրջանների հետ կապերի վարչության պետ։
Միևնույն ժամանակ Գիորգի Քաջաիան նշանակվել է ՌԴ-ի հետ հարաբերությունների գծով վարչապետի խորհրդական։
Զուրաբ Աբաշիձեն կդառնա վարչապետի ևս մեկ խորհրդականը: