Վրաստանը խստացրել է գազային զենքի գրանցման կանոնները։ Այժմ դրա համար անհրաժեշտ կլինի ՆԳՆ-ի թույլտվությունը։
«Այս տարվա հունիսի 7-ի դրությամբ գազային զենքի ձեռքբերման/հաշվառման կանոններում կատարվել են փոփոխություններ»,- հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Այսուհետ գազային զենք գնելուց առաջ քաղաքացիները պետք է գրավոր դիմում ներկայացնեն ՆԳՆ տարածքային (կախված պահման վայրից) մարմին։ Առանց նրանց համաձայնության Վրաստանի ՆԳՆ սպասարկման գործակալությունը չի կարողանա զենքը գրանցել։
Որոշում կայացնելուց առաջ տարածքային մարմինը պետք է ուսումնասիրի պահեստավորման հետ կապված մի շարք հանգամանքներ։
Թույլտվության մերժման հիմք կարող է հանդիսանալ հետո շահագրգիռ անձին կանչելուց հետո վերջինիս չներկայանալն է կամ լիազորված անձին բնակության/զենքի պահման վայր մուտք գործելու թույլտվություն չտալը: