Դեկտեմբերի 25-ին «Վաչիան» պարային համույթը Թբիլիսիում մասնակցեց «Պարենք վրացական» փառատոնին:
Վաչիան պարային համույթը առաջին անգամ էր մասնակցում «Պարենք վրացական» ոչ մրցութային փառատոնին, որտեղ համույթը ներկայացել է երկու՝ հայկական «Քոչարի» և վրացական «Ռաճուլի» պարերով: Համույթը մասնակցության համար արժանացել է հուշամեդալի և պատվոգրի: Սամցխե-Ջավախքից միայն «Վաչիան» պարային խումբն էր, որ մասնակցեց փառատոնին:
«Իմ համար առաջնայինն երեխաներին շրջանից դուրս հանելն է, դեպի մեծ բեմեր: Երեխաների համար շատ հետաքրքիր էր տեսնել վրացական պարերը: Շատ կարևոր է, որ երեխաները շփվեն տարբեր մշակույթների հետ»,- ասաց Վաչիան պարային համույթի ղեկավար Նասլեթ Քեյանը:
Նշենք, որ Վաչիան պարային համույթի «Պարենք վրացական» փառատոնին մասնակցության ծախսերը հոգացել է Ախալքալաքի շրջանային վարչությունը:
Աղունիկ Այվազյան