Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է, որ իշխող կուսակցությանը մեղադրում է ռուսական մեթոդների և ձևերի կիրառման, այսպես կոչված «ռուսական ոճով հատուկ գործողություն» պլանավորելու, ինչպես նաև այս գործընթացում ՌԴ ԱԴԾ-ի հնարավոր օգնության մեջ։ Նախագահը հայկական կարուսելն անվանել է «կեղծիքի բարդ մեթոդներից»։
«Սա ներառում էր խախտումներ, այդ թվում՝ ահաբեկում, ճնշում մարդկանց վրա, ովքեր կախված են պետական ծառայությունից կամ սոցիալապես անապահով մարդկանց վրա: Սրանք մարդիկ էին, ում նրանք օգտագործել էին նախկինում, տարբեր ժամանակներում, բայց այս անգամ դա տեղի ունեցավ տեխնոլոգիայի կիրառման հետ միասին»,- ասել է նախագահը։
Հարցին, թե ինչ նկատի ուներ նախագահը «տեխնոլոգիայի կիրառում» արտահայտությունը ասելով, Զուրաբիշվիլին պատասխանել է «հայկական կարուսել»։
«Հայկական կարուսել»՝ մենք այստեղ ասում ենք «հայկական կարուսել», չգիտեմ՝ իրենք «վրացական կարուսել» են ասում։ Սա նշանակում է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ նրանք սկսել են սոցիալապես անապահով մարդկանցից, բանտարկյալների ընտանիքներից տարբեր պատրվակներով անձը հաստատող փաստաթղթերը խլել, ոչ ոք չէր հասկանում, թե ինչու են նրանք այդպես անում։
Փաստորեն, դրանք (խմբ. անձը հաստատող վկայականները) օգտագործվել են նույն անձի կողմից քվեարկելու համար։ Օգտագործելով մեկ ID քարտ և տարբեր էլեկտրոնային սարքեր՝ դա հնարավոր է եղել անել մոտավորապես 17 անգամ։ Նրանք ունեին մեծ թվով նույնականացման քարտեր կամ համարներ»,- հայտարարել է երկրի նախագահը։
Կարդացե՛ք ավելին այստեղ՝ sovanews.tv