Ախալքալաքցի մարզիկ, Ախալքալաքի մարզահամալիրի սան, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Արտյուշ Գոմցյանը կպայքարի Օլիմպիական խաղերի
ուղեգրի համար: Այս մասին Jnews-ին հայտնել է բռնցքամարտիկի մարզիչ Ատոմ Էլիզբարյանը։
Մարտի 3-11-ը Իտալիայի Բուստո Արսիցիո քաղաքում ընթանում է բռնցքամարտի օլիմպիական աշխարհի առաջին որակավորման մրցաշարը։ Այսօր՝ Թբիլիսիի ժամանակով կեսգիշերին, տեղի կունենա Արտյուշ Գոմցյանի առաջին մենամարտն այդ մրցաշարում։
Նա 57 կգ քաշային կարգում կմրցի պաղեստինցի բռնցքամարտիկ Աբուսալ Վասիմի հետ։ Օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու համար բռնցքամարտիկը պետք է հաղթի 4 մենամարտում։
Մենամարտը կարող եք դիտել հետևյալ հղումով</a>:
Իտալիայում 670 մարզիկներ կպայքարեն 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի 49 ուղեգրերի համար։ 28 քվոտան կբաշխվի տղամարդկանց, իսկ 21 քվոտան՝ կանանց միջև։ Քվոտա ունեցողների մեծ մասը կորոշվի մարտի 10-ին և 11-ին։