Այսօր առավոտյան ևս մեկ դեռահաս լքել է Նինոծմինդայի մանկատունը: Ընդհանուր առմամբ, պանսիոնատից դուրս է բերվել 27 երեխա:
Նա իբր մոր հետ է լքել գիշերօթիկ դպրոցը: Պատանին ու նրա ուղեկիցը չեն ցանկացել շփվել լրատվամիջոցների հետ:
Այս պահին գիշերօթիկ դպրոցում մնում է 31 երեխա:
Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին հանրային պաշտպանին թույլ չէին տվել մուտք գործել Սուրբ Նինոյի անվան մանկատուն, որը գտնվում է Նինոծմինդայում և պատկանում է Վրաց Ուղղափառ Եկեղեցուն: Դրանից հետո մանկատանը ստուգում էր իրականացվել, ինչի արդյունքում բացահայտվել էին երեխաների նկատմամբ բռնության և երեխաներին պատժելու լուրջ դեպքեր: Գիշերօթիկ դպրոցներում ապրող անչափահասները գործնականում մեկուսացված են հասարակությունից, և նրանց անհատական կարիքների բավարարման հարցը խնդրահարույց է:
Հանրային պաշտպանը կոչ էր արել Վրաստանի կառավարությանը և Վրաստանի օկուպացված տարածքներից հարկադրաբար տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությանը ներկայացնել հատուկ գործողությունների ծրագիր` երեխաներին պետության խնամքի տակ՝ մանկատներ տեղափոխելու և նրանց կարիքների շուտափույթ բավարարում, ինչպես նաև անհապաղ միջոցներ ձեռնարկել Հանրային պաշտպանի և սոցիալական աշխատողի մանկատուն այցելություններ կատարելու և երեխաների հետ անհատապես շփվելու հնարավորությունն ապահովելու համար:
Մանկատան աշխատողները, սակայն մերժել էին հանրային պաշտպանի կոչը:
Նինոծմինդայի գործը ուսումնասիրելուց հետո Թբիլիսիի քաղաքային դատարանը հունիսի 5-ին որոշում է կայացրել բոլոր անչափահաս մանկատան սաներին շտապ դուրս բերել այնտեղից:
Հունիսի 5-ից մինչ այսօր մանկատնից դուրս է բերվել 27 երեխա: