Ֆրանսիան 2023 թվականին դարձել է Վրաստան կոսմետիկայի ներմուծման բացարձակ առաջատարը։ Այս մասին են վկայում «Սաքստատ»-ի տվյալները, հայտնում է bm.ge-ն։

Անցյալ տարի Վրաստան է ներկրվել 14,6 մլն դոլարի 369 տոննա ֆրանսիական կոսմետիկ արտադրանք։ Այսպիսով, Ֆրանսիային բաժին է ընկնում ներկրվող կոսմետիկայի թե՛ ծավալով, թե՛ արժեքով ամենամեծ բաժինը։

Վրաստան կոսմետիկա ներկրող տասը խոշոր երկրները՝

  • Ֆրանսիա` 14,6 մլն ԱՄՆ դոլար, 369 տոննա,
  • Ռուսաստան` 6,5 մլն դոլար, 242 տոննա,
  • Գերմանիա` 6,1 մլն դոլար, 233 տոննա,
  • ԱՄՆ` 6 մլն դոլար, 102 տոննա,
  • Բելգիա` 4,5 մլն դոլար, 30 տոննա,
  • Կորեայի Հանրապետություն՝ 3,9 մլն դոլար, 66 տոննա,
  • Իտալիա` 3,8 մլն դոլար, 72 տոննա,
  • Թուրքիա` 3,6 մլն դոլար, 299 տոննա,
  • Մեծ Բրիտանիա՝ 2,6 մլն դոլար, 127 տոննա,
  • Իսրայել՝ 1,9 մլն դոլար, 51 տոննա:

Ընդհանուր առմամբ, 2023 թվականին Վրաստան է ներկրվել մոտ 2,8 հազար տոննա կոսմետիկա՝ մինչև 74,2 մլն դոլարի։ 2022 թվականին Վրաստան կոսմետիկա է ներկրվել 14,7%-ով պակաս, իսկ արժեքը կազմել է 59,2 մլն դոլար։

Ներմուծման վիճակագրությունը վերջին տարիներին փոխկապակցված է համաշխարհային միտումների հետ։ Կոսմետիկան թանկանում է կովիդյան 2020 թվականի դադարից հետո վաճառքները հետևողականորեն աճում են։

Կոսմետիկայի ներմուծումը Վրաստան ըստ տարիների`

  • 2019 թվական՝  36,4 միլիոն դոլար, 2,423 տոննա,
  • 2020 թվական՝  39,6 միլիոն դոլար, 2,180 տոննա,
  • 2021 թվական՝ 45,8 մլն դոլար, 2256 տոննա,
  • 2022 թվական՝ 59,2 միլիոն դոլար, 2,426 տոննա,
  • 2023 թվական՝ 74,1 միլիոն դոլար, 2783 տոննա: