2021 թվականի օգոստոսի 1-ից սկսած Վրաստանից արտահանվել է մոտավոր 2,8 տոննա խնձոր, որը կազմում է 1,8 միլիոն ԱՄՆ դոլար:

Ինչպես հայտնում է Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությունը, այս տարի Վրաստանից 44%-ով ավելի քիչ խնձոր է արտահանվել, քան՝ նախորդ:

Բացի այդ, 347 հազար դոլարով (16%) կրճատվել է արտահանման արժեքը:

Արտահանման նվազման ֆոնին խնձորի արժեքը բարձրացել է 49%-ով:

Նշված ժամանակահատվածում Վրաստանից խնձոր է արտահանվել հիմնականում Ռուսաստան՝ 2 778 տոննա, իսկ մնացած 5 տոննան արտահանվել է Հայաստան:

Ինչպես այս, այնպես էլ անցած տարի Վրաստանի կառավարությունը ֆերմերներին օգնում է իրացնել բերքը ֆիքսված գներով:

Դա նշանակում է, որ պետությունը վերամշակող ընկերություններին փոխհատուցում է 10 թեթրի՝ մեկ կիլոգրամի դիմաց, եթե նրանք ֆերմերներից ոչ ստանդարտ խնձոր ընդունեն, ապա մեկ կիլոգրամի համար նվազագույնը 22 թեթրի: Գնումները կկատարվեն մինչև դեկտեմբերի 15-ը:

Ծրագիրը օգնում է ոչ միայն ֆերմերներին, որոնք ուզում են վաճառել ոչ ստանդարտ խնձոր, այլև ապահովում է հումքով՝ միրգը վերամշկող ձեռնարկություններին:

Ոչ ստանդարտ խնձորի վերամշակման արդյունքում ստացված խտանյութը հիմնականում արտահանվում է ԵՄ-ի շուկա:

Խնձորի արտահանման զարգացման համար Վրաստանում իրականացվում է նոր այգիների՝ «Տնկիր ապագա» ծրագիրը:
Այս ծրագրի շրջանակներում արդեն հիմնվել է 1 128 հեկտար խնձորի այգիներ:

Աղբյուրը՝ NewsGeorgia