Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական ​​սահմանն ապօրինի կերպով հատելու համար։

«Այս գործով կատարվել են քննչական գործողություններ, պահանջվել տեսաերիզներ, հեռախոսներ առգրավվել, և պարզվել է, որ Էլգուջա Ցոմայան երկիր մտնելիս օգնել է Միխեիլ Սաակաշվիլիին, այնուհետև մեղադրանք է առաջադրվել նաև այն մարդկանց, ովքեր օգնել են նրան տեղափոխվելիս և չեն տեղեկացրել իրավապահ մարմիններին: Այս ամենը հաստատվում է ոչ միայն վկաների ցուցմունքներով, այլև ձեռք բերված գրավոր ապացույցներով և տեսաերիզներով: Կան նաև ցուցմունքներ Էլգուջա Ցոմայայից և այլ վկաներից», – ասել է դատախազը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում ձերբակալվել էր Վրաստանի երրորդ նախագահը։ Ձերբակալման պահից Միխեիլ Սահակաշվիլին հացադուլ է հայտարարել։ Այսօր արդեն 21-րդ օրն է, ինչ նախկին նախագահը չի ուտում: